Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ինչպես բուժել թութքը

Ինչպես բուժել թութքը

Այսօր թութք (հեմորոյ) բառը մտել է խոսակցական լեզվի մեջ որպես «խնդիր ունենալ» բառի կոպիտ հոմանիշ: Սակայն պատահական չէ, որ հենց այդ «խնդիրն» է դարձել այդքան տարածված: Դեպքերի մեծամասնության ժամանակ նրա մասին այնպես հեշտությամբ չեն ասում, ինչպես, օրինակ, խոցի դեպքում:

 

Այնուամենայնիվ, թութքով տառապող մարդկանց տոկոսը բավականին մեծ է:

 

Ինչ է թութքը և ինչու է այն տարածված


Թութքն ուղիղ աղու հիվանդություն է, որը կապված է ուղիղ աղու երակների այտուցման և լայնացման, թրոմբոզների, բորբոքումների, ուղիղ աղու շուրջ հանգույցների առաջացման հետ:

 

Ռիսկային խմբերը

  •     փորկապությամբ տառապող մարդիկ,

  •     նստած կենսակերպ,

  •     ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ,

  •     ճարպակալում,

  •     ժառանգականության գործոն,

  •     մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ծանրության բարձրացում,

  •     հղիություն և ծննդաբերություն, հատկապես՝ ձգձգված:


Ինչպե՞ս ինքնուրույն պարզել, թե արդյո՞ք տառապում ես թութքով

Ինչպես բուժել թութքը1. Հետանցքի շրջանում անհարմարություն, այրոց, ծանրության զգացողություն, կղանքի մեջ թարմ, ալ կարմիր արյան առկայություն: Դա կարող է լինել նաև ուղիղ աղու քաղցկեղի ախտանիշ: Ուստի այդ ախտանիշների առկայության դեպքում ախտորոշման համար անմիջապես դիմեք պրոկտոլոգի:

2. Հեմորոյի հանգույցների դուրս գալը, սկզբում դեֆեկացիայի ժամանակ, հետո հնարավոր է նաև ծանրություն բարձրացնելից, փռշտալիս:

Հնարավոր է թրոմբոզի, նեկրոզի առաջացում, ծանր կլինիկական պատկերի զարգացում:

Այսօր գոյություն ունեն թութքի բուժման և կանխարգելման բազմաթիվ մեթոդներ՝ քսուկներ, մոմիկներ, սկլերոթերապիայի ներարկումներ, ռեզինե վիրակապեր, ինֆրակարմիր ֆոտոկոագուլյացիա, թութքի վիրահատական բուժում և այլն:

Տզրուկաբուժությունը ևս կարող է հաջողությամբ կիրառվել թութքի բուժման ժամանակ: Ընդ որում դա դարձել է տզրուկաբուժությանը դիմելու հաճախակի պատճառներից մեկը:


Ինչպե՞ս է ազդում տզրուկաբուժությունը


Տզրուկներներն օգնում են ո՛չ միայն բուժել թութքը, այլև առողջացնել ողջ օրգանիզմը: Բարելավումը կարելի է տեսնել արդեն առաջին սեանսից հետո: Տզրուկի կիրառման արդյունքում վերանում է ստորին վերջույթներում, փոքր կոնքի օրգաններում երակային կանգը, քայքայում արդեն ձևավորված թրոմբները և կանխարգելում նորերի առաջացումը, կարգավորում աղիների աշխատանքն ու արյան շրջանառությունը, ինչը նպաստում է փորկապություն չառաջանալուն, և նաև թութքի կանխարգելման միջոց է:

 

Քրոնիկ փորկապության դեպքում անհրաժեշտ է տզրուկաբուժության ամբողջական կուրս անցնել: Այստեղ միայն սրացած վիճակից հանելը բավարար չէ: Ստացված ժամանակավոր  արդյունքը մշտական դարձնելու համար պետք որովայնային խոռոչում վերացնել կանգային երևույթները:

Թութքի դեպքում տզրուկները դրվում են հետանցքի շուրջ՝ հենց հեմորոյի հանգույցների վրա և նրանց շուրջ: Հատկապես ուշադրություն է դարձվում սրբոսկրի և պոչուկի հատվածներին, որոնք պատասխանատու են աղիների և փոքր կոնքի օրգանների արյան շրջանառության, ինչպես նաև պորտի և լյարդի շրջանների  համար:

Մի սեանսի ընթացքում դրվում են 3-ից մինչև 7-8  տզրուկ առավելագույն էքսպոզիցիայով (մինչև նրանց ընկնելը): Սեանսները անցկացվում են շաբաթական 2-3 անգամ:

Քրոնիկ թութքի դեպքում խորհուրդ է տրվում կես տարին մեկ անցնել տզրուկաբուժության կուրս՝ անպայման մասնագետի մոտ:

Կարևոր է.


1.    կծածները չի կարելի քորել,

 

2.    քանի դեռ վերքերն արյունահոսում  են, դեֆեկացիայից հետո ցանկալի չէ զուգարանի թուղթ օգտագործել: Պետք է լվացվել և լվացվելուց հետո վերքերն անպայման մշակել միրամիստինով կամ քլորհեքսիդինով:

 

3.    Հնարավոր է խորշային ավշային հանգույցների բորբոքում, քանի որ տզրուկաբուժության ընթացքում նրանց վրա մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում: Դա նորմալ է: Դրանք 2-3 օրից անցնում են: Ավելի հաճախ, եթե այդպիսի բարդություն կա, դա անցնում  է տզրուկաբուժության երրորդ սեանսից հետո:

 

ՀԻՐՈՒԴՈ ՄԵԴ  բժշկական կենտրոն
Հասցե Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 
փող. 
Տիգրան Պետրոսյան

Հեռախոս

+374 10 37 06 06

Բջջ. հեռախոս +374 91 01 05 36
Էլ. հասցե [email protected]

 

Սկզբնաղբյուր. Հիրուդո Մեդ բժշկական կենտրոն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ